Daily Archives: 21.10.2018

Այսօր կայացավ«Աշխարհի գույները» խորագրով 4-րդ փառատոնը

Այսօր ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնում տեղի ունեավ«Աշխարհի գույները» 4-րդ փառատոնը, որն այս անգամ կրում է «Առողջության բանաձև» խորագիրը: Իր մասնակցությունն ունեցավ նաև վրացական համայնքը,« Զին» տաքսի ծառայությունը,որը դրամական աջակցություն ցուցաբերեց երկկողմանի ծնողազուրկ, լուրջ առողջական խնդիրներ ունեցողներ Արթուր և Գոռ Միրաքյաններին: Ավանդական դարձած միջոցառման կազմակերպիչն է «Հանդես» փրոդաքշնը ,իսկ գլխավոր աջակիցը` ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնը: Աջակիցներն են` «Զինվորի քավոր Մարգարյան»… Կարդալ ավելին »

Էլիտար հարսանիք Երևանում՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ

Երևանում երեկ տեղի է ունեցել էլիտար հարսանիք՝ ռուսական աստղերի ու Հայաստանի նախկին իշխանավորների մասնակցությամբ:Ամուսնացել է «Դվին» հյուրանոցի սեփականատեր՝ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտակ Թովմասյանի զարմիկը՝ քրոջ որդին   Asekose.am-ի  տեղեկություններով, հարսանեկան արարողությանը, որ տեղի է ունեցել կիսակառույց «Դվին» հյուրանոցի ռեստորանում, մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՔԿ նախկին ղեկավար… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք սպասում` վարչապետի կամ նախագահի կինը մեզ դիմի. հայազգի գործարարը խաչքավոր դարձավ

Գործարար Արտակ Թովմասյանին երկու շաբաթ առաջ է առաջարկվել լինել այսօր Ապարանում տեղադրված Սուրբ Խաչի քավորը, և նա էլ սիրով համաձայնվել է: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե խաչքավորությունը շատ պատասխանատու է: Նա խոսքով, Հայաստանում եղել է ոչ թե թավշյա հեղափոխություն, այլ սիրո և համերաշխության մթնոլորտում իշխանափոխություն: «Ամենամեծ խնդիրը տեսել եմ սև-սպիտակ կոչերի մեջ, մնացածը ժամանակավոր… Կարդալ ավելին »

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն առաջարկել է ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանին: Մեր աղբյուրների համաձայն՝ Ա. Մեսչյանն ընդունել է առաջարկը: Հիշեցնենք, որ Ա. Մեսչյանը 1996-97թթ. կարճ ժամանակով զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Տարաձայնություններ ունենալով քաղաքային նույն այն իշխանությունների հետ, ովքեր իրեն ԱՄՆ-ից հրավիրել էին Հայաստան այդ պաշտոնը զբաղեցնելու համար, նա հեռանում… Կարդալ ավելին »

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրի կարևորագույն խնդիրները բախտի քմահաճույքին է թողել. Armlur.am

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրի կարեւորագույն խնդիրները բախտի քմահաճույքին է թողել։ Նախօրեին Ալավերդու պղնձաձուլարանը թողարկեց վերջին պղինձը, ապա դադարեցրեց աշխատանքը՝ գործազուրկ թողնելով շուրջ 650 մարդու։ Նշենք, որ գործարանը գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում։ Բացի այս, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 380 մլն դրամով տուգանել էր գործարանին շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար։ Ապա հրահանգվել էր գործարանի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին (Լուսանկարներ)

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան: Այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի… Կարդալ ավելին »

«Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ և յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրագործմանը». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը և ձեզ հետ նման շփման հնարավորություն ունենալը: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել… Կարդալ ավելին »

Երևանում թալանել են «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գույքային հայտերի կարգավորման մասնագետի մեքենան.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 25-ամյա Վեներա Ծատինյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ծատինյանը հայտնել է, որ հոկտեմբերի 19-ի 18:30-ից մինչև հոկտեմբերի 20-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ… Կարդալ ավելին »

Որքան ունեցվածք ունի նորանշանակ մարզպետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Լոռու 10-օրյա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կնոջ` Սվետլանա Առաքելյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը դեռ չի ներկայացրել: Թե երբ կլինի, դեռեւս անհայտ է: Իսկ մինչ այդ նշենք, որ նորանշանակ մարզպետ Ղուկասյանն ունի 2 բնակարան, 1 հողամաս, հասարակական նշանակության մեկ շինություն եւ 1 հատ Mercedes-Benz ML 350 մակնիշի ավտոմեքենա: Մարզպետի դրամական… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հրամցնես ժողովրդին, դա էլ պետք է ընդունեն. Ներսիկ Իսպիրյան

Երգիչ Ներսիկ Իսպիրյանն այն կարծիքին է, որ այժմյան երիտասարդությանն իրենց երգարվեստը դուր է գալիս և իրենք հետևորդների բանակ ունեն: Անդրադառնալով նորաստեղծ կառավարությանը և այն փաստին, որ այնտեղ երիտասարդները շատ են, Իսպիրյանը դա ողջունելի համարեց, բայց հույս հայտնեց, որ իրենք կապված կլինեն ազգային երգերին: Armlur.am