Երևանում թալանել են «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գույքային հայտերի կարգավորման մասնագետի մեքենան.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 25-ամյա Վեներա Ծատինյանի

ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ծատինյանը հայտնել է, որ հոկտեմբերի 19-ի 18:30-ից մինչև հոկտեմբերի 20-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 88 VT 884

համարանիշի ավտոմեքենայի 4 անվադողերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ծատինյանն աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ որպես գույքային հայտերի կարգավորման մասնագետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով