Daily Archives: 21.10.2018

Ամուլսար. թեման գնալով լրջանում է. 168.am

Ամուլսարի ոսկու հանքավայրի թեման գնալով լրջանում է։ Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ մի քանի տասնյակ բնապահպաններ փակ են պահում հանքավայր տանող ճանապարհը՝ փաստացի կանգնեցնելով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները։ Այս ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, հայտարարություններ, տեսչական ստուգումներ, սակայն խնդիրը դեռևս չի լուծվում։ Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր… Կարդալ ավելին »

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների անկախ դիտարկում

Հոկտեմբերի 21-ին՝ Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին… Կարդալ ավելին »

Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած տարբեր քաղաքների պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետ պատվիրակությունների անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:    

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ՞ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք: Այս օրերին… Կարդալ ավելին »

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն… Կարդալ ավելին »

«Նաիրիտի» սնանկության կառավարիչն արագացված կերպով ապամոնտաժում է գործարանը, իսկ կառավարությունը սկսել է չարաշահումների ուսումնասիրությունը. 168.am

«Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն այսօր խոչընդոտել է ներդրողների կողմից գույքագրում իրականացնող մասնագետների մուտքը գործարան։ «Նաիրիտում» աուդիտը սկսվել էր սեպտեմբերի 21-ից՝ կառավարության հուշագրի համաձայն։ Մասնագետների նախնական կարծիքով՝ գործարանը դեռ կարելի է վերաթողարկել, բայց ուսումնասիրության ժամանակ առկա սարքավորումները հետո ապամոնտաժվում են։ Ընդ որում՝ վերջին շրջանում առաջնային ապամոնտաժվում և վաճառվում են հենց այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ… Կարդալ ավելին »

Ազատամուտի համայնքապետ. «Դավիթ Սանասարյանը եւ նրա աշխատողները ինձ ճնշել են, որպեսզի հրաժարական տամ»

Այսօր՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղ է ժամանել պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ազատամուտում կայացած հանրահավաքը Ֆեյսբուքում ուղիղ եթերով տարածվում էր: Հանրահավաքում Դ. Սանասարյանը հայտարարել  է, որ ինքը Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին հրաժարական տալու պահանջ չի ներկայացնի: Նա ազատամուտցի ծնողներին հորդորել է, որ նրանց երեխաները դասադուլ չանեն, բնականոն կրթություն ստանան: Այսօր`ժամը… Կարդալ ավելին »

Սիրելի՛ երևանցիներ,  ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ

Սիրելի՛ երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել. Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։ Երևանը տուն է ու… Կարդալ ավելին »

Հող հանձնելու դիմաց ստանալու ենք ո՛չ թե խաղաղություն, այլ՝ նոր պատերազմ

  <<Հող խաղաղության դիմաց>> բանաձևը սնանկ է։ Հող հանձնելու դիմաց ստանալու ենք ո՛չ թեխաղաղություն, այլ՝ նոր պատերազմ՝ Ասկերանի, Հադրութի, Կապանի և Գորիսի մատույցներում։ Առհասարակ տարածքային զիջումներ ենթադրող կարգավորման սցենարը չի կարող հանգեցնելԱդրբեջանի հետ հակամարտության կարգավորման՝ բառի բուն իմաստով։ Այլ կերպ ասած՝տարածքային զիջումներ ենթադրող ցանկացած սցենար կոչված է լինելու ընդամենըբավարարելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ու անխուսափելիորեն հանգեցնելու է նորպատերազմի։ Ստանալով Արցախի մի մասը և ձեռք բերելով բացահայտ ռազմականառավելություն՝ Բաքուն վաղ թե ուշ կսանձազերծի նոր ագրեսիա, ընդ որում, ո՛չ միայն Արցախի,այլև Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսպիսով՝ Արցախի տարածքի մի մասի հանձնումնԱդրբեջանին ընդամենը կնշանակի մեծացնել նրա ռազմական հնարավորություններն, ինչն իրհերթին իրատեսական կդարձնի ոչ միայն ողջ Արցախի զավթումը, այլև Սյունիքի օկուպացիայիմիջոցով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու թուրք – ադրբեջանական երազանքը։Կրկնում եմ՝ ծայրաստիճան ռազմականացված, ագրեսիվ Ադրբեջանը չի վարանի օկտվել պատեհառիթից, և ոչ մի խաղաղարար առաքելություն չի կարող հետ պահել նրան։ Հատկապես ընդգծեմ՝ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ առկա հակասությունները միկողմ թողնելով, առնվազն այս հարցի վերաբերյալ մեր երկրի քաղաքական ուժերի դիրքորոշումըպետք է լինի միահամուռ ոչ-ը՝ տարածք զիջելու պետականակործան սցենարներին։ Վարչապետիպաշտոնակատար Փաշինյանը ունենալով զգալի հանրային աջակցություն տիրապետում էարտաքին ճնշումներին դիակայելու լրջագույն ռեսուրսի։ Հետևաբար, անկախ այն հանգամանքիցթե ով է խոսում տարածք հանձնելու մասին, մեր՝ թե ՀՀ, թե Արցախի պաշտոնական արձագանքըպետք է լինի կտրուկ։ Հատկապես ընդգծենք՝ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքը ո՛չ միայն Արցախիայլև՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության առաջնային և անփոխարինելի երաշխիքնէ։ Ավելին՝ 2016-ի ապրիլին սանձազերծելով երկրորդ ագրեսիան Արցախի դեմ և ձախողվելով՝Բաքուն թաղեց մադրիդյան սկզբունքները, իսկ Արցախի Պաշտպանության բանակը համայնհայության մասնակցությամբ վերահաստատեց Արցախի պետական սահմանը։ Ըստ այդմ՝ վաղուցժամանակն է հստակ փաստել՝ մեզ համար մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, իսկԱրցախի տարածքը, որը ձևավորվել է ադրբեջանական երկու ագրեսիայի դիմակայելուարդյունքում՝ սակարկելի լինել չի կարող։ Եվս մեկ անգամ շեշտենք․ չկան <<բուն Արցախից>> դուրս գտնվող ազատագրված տարածքներ։Նախկին ԼՂԻՄ-ը բուն Արցախը չէ։ Կա ազատագրված մեկ ամբողջական Արցախ իր 11432քառակուսի կիլոմետր սահմանադրորեն ամրագրված տարածքով, իր 7 շրջաններով։ Նշեմ նաև, որվերջին տարիներին Արցախի Շահումյանի շրջանի (Քարվաճառ), Քաշաթաղի և Հադրութիշրջանների հարավի՝ նույնն է թե Արաքսի հովտի ենթակառուցվածքների վերականգմանուղղությամբ առանց չափազանցության վիթխարի գործ է արվել։ Ինչը հատկապես հուսադրող է՝այդ աշխատանքները գտնվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուշադրությանկենտրոնում։ Արդյունքում այսօր ունենք դժվարությամբ, բայց հաստատուն կերպով զարգացողԱրցախ, որին պետք է տեր կանգնենք, այլապես կկորցնենք ամեն ինիչ։ Դավիթ Ջամալյան haydzayn.am