Էլիտար հարսանիք Երևանում՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ

Երևանում երեկ տեղի է ունեցել էլիտար հարսանիք՝ ռուսական աստղերի ու Հայաստանի նախկին իշխանավորների մասնակցությամբ:Ամուսնացել է «Դվին» հյուրանոցի սեփականատեր՝ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտակ Թովմասյանի զարմիկը՝ քրոջ որդին

 

Asekose.am-ի  տեղեկություններով, հարսանեկան արարողությանը, որ տեղի է ունեցել կիսակառույց «Դվին» հյուրանոցի ռեստորանում, մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը:

Հարսանիքին ներկա է եղել նաև  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ երեկոյի երաժշտական մասն ապահովել են ռուսական էստրադայի աստղեր Ֆիլիպ Կիրկորովը, Լյուբով Ուսպենսկայան, Տիմատին, Ալեքսեյ Չումակովը:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պետական ընթրիքը վարչապետը նույնպես  հրավիրել էր  կիսակառույց «Դվինի» ռեստորանում․ գրեթե շուրջօրյա ռեժիմով բանվորներն աշխատել էին, որ ռեստորանային հատվածն ավարտին հասցնեն։

Հիշեցնենք նաև, որ այսօր Ապարանում հերթական՝ 1718-րդ խաչն է տեղադրվելու, որն ամեն տարի կազմակերպում է ապարանյան կլանի պարագլուխ Աղվան Հովսեփյանը։ Այս տարի խաչքավորը հենց «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով