Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն առաջարկել է ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանին: Մեր աղբյուրների համաձայն՝ Ա. Մեսչյանն ընդունել է առաջարկը:

Հիշեցնենք, որ Ա. Մեսչյանը 1996-97թթ. կարճ ժամանակով զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Տարաձայնություններ ունենալով քաղաքային նույն այն իշխանությունների հետ, ովքեր իրեն ԱՄՆ-ից հրավիրել էին Հայաստան այդ պաշտոնը զբաղեցնելու համար, նա հեռանում է Հայաստանից:

Հետագայում արդեն այդ պաշտոնում աշխատած տարիների մասին մի առիթով Ա. Մեսչյանն ասել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես դժբախտություն եմ ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ լինել… Վանոն մի անգամ ինձ զանգ տվեց, երբ Հյուսիսային պողոտայի հողատարածքներն ուզում էին վաճառել՝ առանց նախագիծ, առանց բան… Քաղաքապետին ասացի՝ սենց բան չի կարելի, քաղաքի կենտրոնում ամենասիրտը ո՞նց եք հողահատկացում անում՝ առանց ընդհանուր նախագծի: Վանոն ասաց՝ չես թողնում տղերքը փող աշխատեն, ու թողեցին ու գնացին: Հետո ինչ-որ բան ստացվեց, նախագիծ եղավ, բայց էդ թեմայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև բոլորն էդ մասին գիտեն ինձանից լավ, ես էդ թեմայով կլռեմ»:

Ինչևէ, տարիներ անց նա կրկին վերադառնում է, մի շարք նախագծեր է այստեղ իրականացնում: Մասնավորապես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր գիտական համալիրի մասնաշենքի նախագծային աշխատանքներն Ա. Մեսչյանն է իրականացնում: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013 թվականին Ա. Մեսչյանը պարգևատրվում է ՀՀ պետական մրցանակով:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն առաջարկել է ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանին: Մեր աղբյուրների համաձայն՝ Ա. Մեսչյանն ընդունել է առաջարկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Ա. Մեսչյանը 1996-97թթ. կարճ ժամանակով զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Տարաձայնություններ ունենալով քաղաքային նույն այն իշխանությունների հետ, ովքեր իրեն ԱՄՆ-ից հրավիրել էին Հայաստան այդ պաշտոնը զբաղեցնելու համար, նա հեռանում է Հայաստանից:

Հետագայում արդեն այդ պաշտոնում աշխատած տարիների մասին մի առիթով Ա. Մեսչյանն ասել է.

«Ես դժբախտություն եմ ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ լինել… Վանոն մի անգամ ինձ զանգ տվեց, երբ Հյուսիսային պողոտայի հողատարածքներն ուզում էին վաճառել՝ առանց նախագիծ, առանց բան… Քաղաքապետին ասացի՝ սենց բան չի կարելի, քաղաքի կենտրոնում ամենասիրտը ո՞նց եք հողահատկացում անում՝ առանց ընդհանուր նախագծի: Վանոն ասաց՝ չես թողնում տղերքը փող աշխատեն, ու թողեցին ու գնացին: Հետո ինչ-որ բան ստացվեց, նախագիծ եղավ, բայց էդ թեմայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև բոլորն էդ մասին գիտեն ինձանից լավ, ես էդ թեմայով կլռեմ»:

Ինչևէ, տարիներ անց նա կրկին վերադառնում է, մի շարք նախագծեր է այստեղ իրականացնում: Մասնավորապես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր գիտական համալիրի մասնաշենքի նախագծային աշխատանքներն Ա. Մեսչյանն է իրականացնում: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013 թվականին Ա. Մեսչյանը պարգևատրվում է ՀՀ պետական մրցանակով:
168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով