Որքան ունեցվածք ունի նորանշանակ մարզպետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Լոռու 10-օրյա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կնոջ` Սվետլանա Առաքելյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը դեռ չի ներկայացրել: Թե երբ կլինի, դեռեւս անհայտ է: Իսկ մինչ այդ նշենք, որ նորանշանակ մարզպետ Ղուկասյանն ունի 2 բնակարան, 1 հողամաս, հասարակական նշանակության մեկ շինություն եւ 1 հատ Mercedes-Benz ML 350 մակնիշի ավտոմեքենա: Մարզպետի դրամական միջոցները կազմում են 8.5 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 3.5 մլն դրամը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ղուկասյանը մինչեւ փոխմարզպետ նշանակվելը աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմոտոլոգիական կլինիկայում` որպես հիմնադիր-տնօրեն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով