ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննելու է օգոստոսի 9-ին` 12 00-ին։ Այս մասին Aravot am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից փաստաբան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն օրերս մերժել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի դիմաց։ Դատարանի այդ որոշումը նրանք կբողոքարկեն վերաքննիչ ատյանում։ Բողոքը լսելու է դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի հայտնի գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա կալանավորվել է 2 ամսով։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հեղինակ՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշ...