«Այս տեսանյութերը հիմք են՝ տնտեսվարողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շարունակում ենք ներկայացնել պատկերներ Հայաստանի գետերից, որոնք հայտնվել են փոքր ՀԷԿ-երի ճիրաններում և փաստացի հայտնվել ոչնչացման եզրին։ Տեսանյութը տեղացիները մի քանի օր առաջ են արել և ուղարկել են ՀԲՃ-ին որպես ահազանգ։ Դուք կտեսնեք Արփա գետի վիճակը Վայք քաղաքի հատվածում՝ «Արփա» փոքր ՀԷԿ-ի ջրառից հետո։

Շահագործող «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ընկերությունը պարտավոր է գետում թողնել 1.25 խոր․մ/վ ծավալով բնապահպանական թողք, սակայն այս տեսանյութում պարզ երևում է, որ գետում գրեթե ջուր չկա, իսկ ձկնանցարանն էլ ամբողջովին չոր է։ Տարվա սակավաջուր ժամանակաշրջանում Արփա գետի ջուրը մոտ 3,2 կմ երկարությամբ հատվածում բնական հունի փոխարեն հոսում է այս ՀԷԿ-ի խողովակների միջով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018թ․-ի հուլիսի 5-ին կրկին գրեթե նույն վիճակն էր այս հատվածում, ինչը ֆիքսել էինք մենք և արդեն իսկ ներկայացրել ՀԲՃ-ի էջում։

Ահազանգը փոխանցում ենք ՀՀ բնապահպանության նախարարություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ Գնել Սանոսյան:

Կարծում ենք այս 2 տեսանյութերը լիովին կարող են հիմք հանդիսանալ այս տնտեսվարողի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով