Արդեն հայտնի է վերաքննիչ բողոքը քննելու օրը. Առավոտ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննելու է օգոստոսի 9-ին` 12 00-ին։ Այս մասին Aravot am-ին հայտնեց  Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն օրերս մերժել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի դիմաց։ Դատարանի այդ որոշումը նրանք կբողոքարկեն վերաքննիչ ատյանում։ Բողոքը լսելու է դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի հայտնի գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հեղինակ՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Աղբյուր՝  aravot.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով