Daily Archives: 04.10.2017

Վահան Թումասյան. «Իրենք ուզում են մեկ փողոցով գրավել մարդկանց». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանը տարեսկզբին Շիրակի մարզ կատարած այցելությունից հետո հայտարարել էր, որ ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ն ընդունվել է։ Կառավարության ներկայացուցիչները մինչ օրս կարևորում են Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությունը։ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ուղղությամբ ևս քայլեր էին ձեռնարկվում։ Ինչ է արվել այս առնչությամբ՝ հարցերին պատասխանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը  կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ … Կարդալ ավելին »

Նոր էլիտար հարսանիք է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: Հարսանիքին ներկա է եղել հայաստանյան իսթեբլիշմենթը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի եւ… Կարդալ ավելին »

Գործազրկության մակարդակի նվազման անհասկանալի պատճառը

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն անցած շաբաթվա վերջին հրապարակեց 2017 թվականի երկրորդ եռամսյակի գործազրկության մակարդակի ցուցանիշը։ Միանգամից նշենք, որ այն նվազել է թե՛ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ, թե՛ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ Այսպես, 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 17.8% է, մինչդեռ 2016 թվականի երկրորդ եռամսյակում այն 18,4% էր, իսկ այս տարվա առաջին… Կարդալ ավելին »

Շուստրի նախարարը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր: Թեև ԱՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ,… Կարդալ ավելին »

Նոր զարգացումներ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ «մահափորձի» գործով

ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, այսպես կոչված, մահափորձի գործով վերսկսվել է դատաքննությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Մասնավորապես, դատարանում ցուցմունք է տվել ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի համայնքապետ Սամվել Սարգսյանը: Ըստ նրա, թեպետ ինքն ու որդին ունեն բիզնեսներ, սակայն Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանը իրենց… Կարդալ ավելին »

Տևական ժամանակ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 04-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ազատության պող. 16, 16ա, 20, Ներսիսյան փ. 2, 4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Բաբաջանյան փ. 1, 1/1, 3/1, 5/1, 6, 21, 23/1, 25/1, 27/1, 29/1 շենքերը, Դավիթաշեն 2-րդ… Կարդալ ավելին »

Արայիկ Գրիգորյանը ստո՞ւմ է. «ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը եղել էր այն, որ նա նեղսրտվել էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու պահանջից: Սակայն ուշագրավն այն է, որ երեկ Արայիկ Գրիգորյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով… Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնության խորհրդանշական հավաքականում է. «Առավոտ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին «Oulala.com»-ն ընդգրկել է Անգլիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքական: Ցուցակը կազմելիս հաշվի է առվել «Opta»-ի տրամադրած վիճակագրությունը: Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» յոթ տուրից հետո 19-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Առավոտ»