Նոր զարգացումներ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ «մահափորձի» գործով

ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, այսպես կոչված, մահափորձի գործով վերսկսվել է դատաքննությունը:

Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Մասնավորապես, դատարանում ցուցմունք է տվել ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի համայնքապետ Սամվել Սարգսյանը: Ըստ նրա, թեպետ ինքն ու որդին ունեն բիզնեսներ, սակայն Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանը իրենց երբևիցե չի հովանավորել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Սամվել Սարգսյանի, իր և համագյուղացի Հենրիկ Ավագյանի միջև առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնց կապակցությամբ դատարանում առկա են քաղաքացիական գործեր, սակայն մինչև դեպքը՝ 2015թ մայիսի 20-ը, իրենց միջև այդ վեճերն արդեն իսկ ավարտված են եղել և առկա են համապատասխան վճիռներ:

Իսկ Գարեն Աթաջանյանի և իր հարաբերությունները երբևիցե լարված կամ սրված չեն եղել, իրենց միջև առկա չեն եղել բացասական հարաբերություններ: Գ.Աթաջանյանը երբևէ Հ.Ավագյանին չի աջակցել՝ վերջինիս ունեցած քաղաքացիական խնդիրներում:

Մինչդեռ ըստ Գարեն Աթաջանյանին առաջադրված մեղադրանքի, Գ.Աթաջանյանը Հ.Ավագյանից տեղեկանալով վերջինիս՝ ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի գործող ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների մասին, գժտված փոխհարաբերություններից դրդված նպատակադրվել է սպանել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ստանձնել է նրան օժանդակել այդ հարցում, որից հետո ձեռնամուխ են եղել հանցավոր ծրագրի իրականացմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ նախաքննության ավարտից մի քանի օր առաջ Գ.Աթաջանյանի մեղադրանքը փոփոխվել է, նրա մեղադրանքի ծավալից հանվել է պատվերով սպանության փորձի մեղադրանքը և դրվել ևս մեկ անհեթեթ դրդապատճառ այն մասին, որ իբր մահափորձը կատարվել է Սյունիք գյուղում առկա ինչ-որ հողային խնդիրների պատճառով:

«Այդ մասին կարող էր վկայել միայն համայնքապետը, ով էլ ցուցմունք տվեց, որ նման վարկածը բացառում է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նշենք, որ գործն ավելի վաղ քննվում էր դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, սակայն դատավորի՝ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ տեղի էր ունեցել դատարանի կազմի փոփոխություն, գործը մակագրվել էր նոր դատավորի՝ Դավիթ Սարգսյանին:

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով