Daily Archives: 04.10.2017

«Ելքը» շատ լավ գիտեր՝ այս նախաձեռնության ելքը ինչ է լինելու. «Հայոց Աշխարհ»

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» նախաձեռնությունը մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -«Ելք» դաշինքի հիմնավորումների բոլոր պատասխանները ես թվային ցուցանիշներով տվեցի, պաշտոնական տվյալները բերեցի, համեմատական վերլուծություն արեցի՝ ինչ ունեինք մինչեւ ԵԱՏՄ մտնելը, եւ ինչ ունենք ԵԱՏՄ մտնելուց հետո, համեմատեցի Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ։ Խոսենք փաստերով. 2016թ. դրությամբ Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2014թ. նկատմամբ գրանցել է… Կարդալ ավելին »

Ետ են պահանջել Ֆիլադելֆիայի հայ համայնքի հանգանակած 1200 դոլարը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կինը՝ Մարիամ Գրիգորյանը, վիրավորանքից տեղը չի գտնում։ Ֆիլադելֆիայում ապրող ինչ-որ Հելենա խաղացել է երիտասարդ այրու զգացմունքների հետ։ Մարիամը պատմում է՝ Հովսեփի զոհվելուց հետո Ֆիլադելֆիայի հայ համայնքը 1200 դոլար էր հանգանակել եւ ուղարկել։ Ինքը շոյվել է ամերիկահայերի վերաբերմունքից, հասկացել, որ կորստի ցավը միայն իրենը չէ, որ… Կարդալ ավելին »

Հայաստանում մտահոգված են, Վրաստանում՝ կարծես ոչ այնքան. «Հայոց Աշխարհ»

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. Ջավախքի Գումբուրդո գյուղի հայ բնակչության վրա Վրաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինների հարձակումը, հաջորդող զարգացումներով հանդերձ, շարունակում է մնալ մեր հասարակական, քաղաքական, բնականաբար նաեւ՝ պետական եւ հոգեւոր շրջանակների ուշադրության կենտրոնում: Մինչ այժմ հնչած տեսակետների շարքում գերակշռում է այն վարկածը, որ դա կարող էր նախապատրաստված սադրանք լինել, ինչպես Վրաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված, այնպես… Կարդալ ավելին »

Պետք է այնպես ապրել, որ հայ դասականի ասածի պես՝ քեզնից հետո լավ անուն թողնես. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է. օրերս կյանքից հեռացավ հայ նախկին պաշտոնյաներից մեկը։ Ֆեյսբուքի որոշ օգտատերեր բոթն ընդունեցին ուրախացող սմայլիկներով։ Մարդիկ գտնվեցին, որ մահացածի ապրած կյանքն անիծող ու մահը որպես աչքալուսանք նշող ստատուսներ գրեցին։ Չուշացան նաեւ մեռնողի ետեւից չարախոսողներին «կարգի հրավիրող» մեկնաբանությունները։ Ոմանք եզրակացնում էին՝ եթե կենդանության օրոք չեք ասել, հիմա էլ լռեք։ Անշուշտ, սրա մեջ որոշ… Կարդալ ավելին »