Նոր էլիտար հարսանիք է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ:

Հարսանիքին ներկա է եղել հայաստանյան իսթեբլիշմենթը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի:

Առաջիկայում եւս մի քեֆ-ուրախություն է սպասվում. հոկտեմբերի 20-ին տեղի կունենա իշխանությունների «լյուբիմչիկ», անպարտելի` «ջրում չխեղդվող, կրակում չայրվող» ՍԱՍ-ի Արտակի դստեր հարսանիքը։ Նա ամուսնանում է Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի համասեփականատերերից մեկի որդու հետ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 «Հրապարակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով