Ամենամսյա արխիվներ: Հոկտեմբերի 2017

Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյաները խոշտանգում են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ս. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները… Կարդալ ավելին »

Առանց պետության «հետխորհրդային» մոդելից ձերբազատվելու բանակը չի փոխվի. «Առավոտ»

Ներկայիս մոդելով չենք ունենա արդիական ո՛չ բանակ, ո՛չ կրթություն, ո՛չ գիտություն, ոչ էլ պետություն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովին ներկայացրել է նոր օրենք, ըստ որի՝ ՀՀ Զինված ուժերում պետք է ծառայեն բոլորը, եւ տարկետման բոլոր հնարավորությունները փակվում են: Իհարկե, անիմաստ է քննարկել, թե ինչու է դրան կողմ քվեարկում ՀՀԿ մեծամասնությունը, քանզի ի սկզբանե կողմ… Կարդալ ավելին »

Միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրվան

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 13։00-ին կոմպոզիտորի գործունեությունը գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուները կայցելեն նրա շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելու /Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ/։ Տեղի կունենա պատանի սպենդիարյանականների՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների երդման արարողությունը։ Այնուհետև, միջոցառումը կշարունակվի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում /հասցե՝ Նալբանդյան 21/. «Ինտերակտիվ… Կարդալ ավելին »

«Մշակութային կանգառ». Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Գյումրիում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ս. թ. նոյեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Աբելյանցիները գյումրեցի թատերասեր հանրությանը կներկայանան Թ. Բրանդոնի «Չարլեյի մորաքույրը» հայտնի կատակերգությամբ: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում հանդես է եկել 7… Կարդալ ավելին »

Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան վերականգնված տարբերակով կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո՝ ս. թ. նոյեմբերի 9-ին վերականգնված տարբերակով կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամմարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության (1641-42)։ Օպերան ստեղծվել է 1838 թ. Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է։ 1840 թ. Դոնիցետտին… Կարդալ ավելին »

Մահացել է Ստանիսլավսու անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո, ժամեր առաջ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին: Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է Բաքվում 1936թ օգոստոսի 20-ին: 1956 թ. փորձել է ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտ, սակայն քննությունները հաջողությամբ չի հանձնել։ Ավարտել է… Կարդալ ավելին »

19 ծաղրանկարներ որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ կինը հիանալի էակ է

Դժվար ընտրություն Առօրյա Կողմնորոշում Հստակ որոշումներ Պլանավորման Գաղտնիքներ Ինչպես կարգին տեսք ունենալ Այն դեպքերը երբ տղամարդը ուղղակի պետք է լռի  

Արմավիրի պատանդառուի ազգականներ. «Արգամը կատաղել էր, որ Լիլիթը էրեխուն հանել էր, տատը դեղ էր տվել՝ վիժել էր»

Արմավիր քաղաքի մանկապարտեզում երեկ 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հարազատները որոշ մանրամասներ պատմեցին Aravot.am-ին: Թեեւ Հովիկյանի քույրն ու հայրը հրաժարվեցին խոսել, նույնիսկ բնակարանի դուռը չբացեցին, բայց Հովիկյանի այլ հարազատներ, որոնցից մեկն էլ զարմիկն էր, պատմեցին, թե Արգամը վերջին շրջանում անճանաչելի էր դարձել.«Բայց ինքը կատաղել էր, որ Լիլիթը (Արգամի նախկին կինը) էրեխուն հանել էր, աբորտ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է Վրաստանում բազալտն երեք անգամ էժան, քան Հայաստանում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել, այլ՝ բազալտ ներկրել Վրաստանի Բոլնիսի շրջանից: Դա այն դեպքում, որ Բոլնիսի շրջանի բազալտի հանքավայրերն ավելի աղքատ են, քան Նոյեմբերյանի կամ Լոռու հանքավայրերը: Պատճառն այն է, որ Վրաստանում բազալտը շուրջ երեք անգամ ավելի էժան… Կարդալ ավելին »

«Մոտ 5.5 հազար մարդ զրկվելու է աշխատանքից, բայց քննարկվում է նախկին պաշտոնյայի կնոջ անորոշ գրառումը. դա ոչ ադեկվատ է». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ բարձրացված աղմուկին՝ ասաց, որ Հայաստանի քաղաքական դաշտն այն կարգի ոչ ադեկվատ է դարձել, որ մի կնոջ ֆեյսբուքյան գրառումը դարձել է մեկնաբանության առարկա. «Դա ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դեֆեկտավորվածության աստիճանը։ Դա ընդհանրապես քննարկելու կամ մեկնաբանելու… Կարդալ ավելին »