Մահացել է Ստանիսլավսու անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո, ժամեր առաջ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին:

Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է Բաքվում 1936թ օգոստոսի 20-ին1956 թ. փորձել է ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտ, սակայն քննությունները հաջողությամբ չի հանձնել։ Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ուսանելով Լեոնիդ Վիվիենի կուրսում։

1962-1965 թթ. – Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1964 թվականից – Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր։

2000 թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հիմնադրել է դերասանական վարպետության ռուսական կուրս։

Բեմադրությունները ̀

  • Լերմոնտով՝ «Դիմակահանդես»։
  • Գոգոլ՝ «Ռևիզորը»։
  • Սուխովո-Կոբիլին՝ «Տարելկինի մահը»։
  • Շեքսպիր՝ «Մակբեթ»։
  • Յու.Պոլյակով՝ «Աֆրոդիտեի ձախ կուրծքը»։
  • Յու.Պոլյակով՝ «Համադասարանցիները»։
  • Վ.Ռոզով՝ «Մենք լավ ենք ապրում»։
  • Ա.Շիրվանզադե՝ «Մորգանի խնամին»։
  • Գ.Սլուցկի՝ «Մոլագարը»։
  • Ս.Դովլաթով՝ «Նախկինում մենք ապրել ենք սարերում»։
  • Ա.Պապայան՝ «Փեսացուն արտասահմանից» (Օդեսայի թատրոն)։
  • Ջ.Օրտոն՝ «Ինչ տեսավ պալատականը» (Յարոսլավլի թատրոն)։
  • Ա.Ցագարելի՝ «Խանումա» (Յարոսլավլի թատրոն)։
  • Ռ.Կոլինոսկի՝ «Լուսնի հրեշը» (Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոն, Չիտայի թատրոն)։

Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարգևատրվել է ̀

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1999)։
  • Ստանիսլավսկու միջազգային թատերական մրցանակի դափնեկիր «Արտասահմանյան բեմում ռուսական դասական արվեստի ավանդույթների զարգացման համար» անվանակարգում(2000)։
  • Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակի դափնեկիր (2000)։
  • ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան) (2007)։
  • Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2010)։
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2012)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)։
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի դափնեկիր լավագույն ռեժիսուրայի համար (2013)։
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2017)

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով