Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան վերականգնված տարբերակով կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո՝ ս. թ. նոյեմբերի 9-ին վերականգնված տարբերակով կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամմարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության (1641-42)։ Օպերան ստեղծվել է 1838 թ. Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է։ 1840 թ. Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար։ «Մարտիրոսներ» անվան տակ նույն թվականին այն բեմադրվել է:

«Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. առջնախաղը կայացել է 1993 թվականի ամռանը՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ։ Պարտիտուրը Հայաստան է բերվել 1970-ականներին, Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։
Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահի պատմությունը։
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով