Ինչո՞ւ է Վրաստանում բազալտն երեք անգամ էժան, քան Հայաստանում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել, այլ՝ բազալտ ներկրել Վրաստանի Բոլնիսի շրջանից:

Դա այն դեպքում, որ Բոլնիսի շրջանի բազալտի հանքավայրերն ավելի աղքատ են, քան Նոյեմբերյանի կամ Լոռու հանքավայրերը: Պատճառն այն է, որ Վրաստանում բազալտը շուրջ երեք անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Քարի արդյունահանմամբ զբաղվող գործարարները հայտնեցին,որ իրենք Վրաստանի բազալտը ներկրելիս Բագրատաշենի մաքսակետում քարի կշռի հաշվարկով բավական մաքսավճար են մուծում, սակայն արդյունքում Վրաստանի բազալտն ավելի էժան է ստացվում:

Դրա պատճառն այն է, որ Վրաստանում արդյունահանվող բազալտի բնավճարը ցածր է: Քար արդյունահանող նոյեմբերյանցի գործարարի խոսքերով՝ Հայաստանում քարի արդյունահանման համար մուծվող բնավճարը բարձր է, այն գրեթե հավասար է ոսկու արդյունահանման համար գանձվող բնավճարին: Ըստ գործարարի՝ պատճառն այն է, որ Հայաստանում շահագործվող ոսկու հանքերի տերերը իշխանության հետ կապված մարդիկ են: Արդեն տեւական ժամանակ Հայաստանը հարեւան Վրաստանից բազալտ է ներմուծում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավոտ .am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով