Monthly Archives: Հոկտեմբերի 2017

Ավակովի որդին ձերբակալվել է

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին: Այդ մասին 112 Украина հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ավակովի նախկին խորհրդական Իլյա Կիվան: Նրա խոսքով, Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են՝ չնայած նրան, որ ավելի վաղ նրա մոտ իրականացված խուզարկությունները որևէ արդյունք չեն տվել: «Նրան ցանկանում են զրկել ազատությունից, որպեսզի նախարարին մանիպուլացնեն… Կարդալ ավելին »

«Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018 թվականին Հայաստանում չի սպասվում». Միքայել Սողոմոնյան

«2018 թվականին կա՞ն կազմակերպություններ, որ նախատեսում են մեր քաղաքացիների համար այս կամ այն ծառայության թանկացում»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանին դիմեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ի պատասխան՝ Մ. Սողոմոնյանն ասաց, որ Հանրային հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները, այդ ուսումնասիրությունները… Կարդալ ավելին »

Կան մասնագիտություններ՝ ընդմիջում տան, չեն կարող վերականգնել. Վազգեն Մանուկյանը` տարկետման խստացման մասին

Հանրային խորհուրդը դեռեւս չի քննարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգաիճակի մասին» ՀՀ օրենքը, սակայն խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տարկետման խստացումն ամեն դեպքում կարող է վնաս հասցնել, քանի որ կան մասնագիտություններ, որոնց ուսուցումը պետք չէ ընդմիջել: -Պարո՛ն Մանուկյան, խորհրդարանը ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը առաջին… Կարդալ ավելին »

«Ոչ ոք չի ցանկանում լինել մարդասպանի թոռ». թուրք լրագրողը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին

Թուրք լրագրող Սերդար Քորուջուն կարևոր է համարում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների դերը երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու գործում։ Այս մասին Էջմիածնում նա խոսեց լրագրողների հետ, որտեղ մասնակցում էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջազգային համաժողովին։ «Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակություններն այս հարցում շատ մեծ դեր ունեն խաղալու։ Դուք գիտեք, որ մեր երկու… Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 20-26-ը մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 432 երեխա՝ 259 տղա, 173 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36768 քաղաքացի:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը

Հոկտեմբերի 31-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրի մասին որոշման նախագիծը։ Ներկայացնելով նախագիծը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշել է, որ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը… Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 31-ի աստղագուշակ

Խոյ. Այսօր ամենահարմար պահն է լուրջ գործեր ձեռնարկելու համար, սակայն հակառակի պես` ձեզ մոտ հիանալի են ստացվում միայն ընթացիկ հարցերի լուծումը և ձեր սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները կատարելը: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը, պայմանավորվել, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարելի է… Կարդալ ավելին »

3 տարեկան երեխային պատանդ վերցրած տղամարդը հրապարակել է նամակագրությունը

Երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը՝ Արգամ Հովակիմյանը, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակագրությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 2017 թվականի  հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ»  մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան,… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ում կրքերը թեժացել են.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ երեկո՝ նախորդ օրվա ԳՄ-ից հետո, ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին: ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել, որ «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»: Խոսքն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին է վերաբերում, որը նախորդ օրը քննարկվել էր ԳՄ նիստում, սակայն… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ավետիսյան 1փ. 51; 2փ. 15, 15ա, 17, 17ա շենքերը, Ավետիսյան 1փ. 13-68; 2փ. 28-46 սեփական տները, Դրոյի փ. 15, 19 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արեշ 35փ. 4-33; 37փ.… Կարդալ ավելին »