Monthly Archives: Հոկտեմբերի 2017

Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից

Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոկ-շոուի եթերում հայտարարել է նրա ներկակայացուցիչ Էլինա Մազուրը: Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան երկիրը լքել է իր ծնողների հետ միասին «խստագույն գաղտնիության պայմաններում»: Ենթադրվում է, որ նրանք ուղեւորվել են Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիեւ: Մազուրի խոսքով՝ Վիտալինան երկրից մեկնելու… Կարդալ ավելին »

Սպանվել է Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաևի կինը

Կիեւի մարզում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որտեղ գտնվում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաեւը եւ նրա կինը՝ Ամինա Օկուեւան: Պատահարի հետեւանքով Օկուեւան զոհել է, ինչի մասին հայտնել են Ուկրանիայի ազգային ոստիկանությունում։ Պատահարի մասին առաջինը պատմել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում: «Հենց… Կարդալ ավելին »

Ինչու է ուժեղացվել Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Այդ ամենն առավել ակնհայտ երևացել է վերջին օրերին Սերժ Սարգսյանի՝ մի քանի պետական գերատեսչություններ այցերի ժամանակ: Օրինակ՝ ՊՆ Սերժ Սարգսյանի վերջին այցի ժամանակ հրահանգվել է փակել նախարարության ապակիները, որպեսզի դրսից չերեւա, թե նախարարության որ սենյակում… Կարդալ ավելին »

Կիևում երկարացրել են Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի աշխատանքը

«Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը: Ավանդույթներ, որոնումներ, հայտնագործություններ» ցուցահանդեսի աշխատանքը: Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը։ Ինչպես AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ նշել է թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն, այդ որոշումն ընդունվել է այն բանի կապակցությամբ, որ ցուցահանդեսը մեծ պահանջարկ է վայելում: Ավելի վաղ հաղորդվել էր,… Կարդալ ավելին »

Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Թումանյանի Ոստիկանության բաժնի պետը, ինչը կապված է Երևանում կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանության հետ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գյուրջինյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ… Կարդալ ավելին »

Հերթական կաշառքի դեպքը ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար… Կարդալ ավելին »

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է. Econews.am

Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում… Կարդալ ավելին »

Արմավիրի մարզի ոստիկանապետ Հունան Պողոսյանը Երեխայի է փրկել

Ինչպես հայտնել ենք,  Արմավիրում «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին պատանդ վերցրած տղամարդուն բուժօգնություն է ցուցաբերվում: Հունան Պողոսյանը դեպքի վայրում նշել է, որ այժմ հիվանդանոցում է գտնվում պատանդառուն, նրան համապատասխան բուժօգնություն է տրամադրվել, հիվանդանոցում է նաև պատանդ վերցված և քիչ առաջ ազատ արձակված երեքամյա տղան: Հունան Պողոսյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպես են կարողացել փրկել երեխային,  պատասխանել… Կարդալ ավելին »

Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-16:30 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի նրբ. 3/2 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 13/6, 15, 34, 55 շենքերը, թիվ 198 դպրոցը և հարակից հանրային բաժանորդները,… Կարդալ ավելին »