Թեմա. Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի միջազգային մրցաշարի հաղթող

  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացել է «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվամբ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 107 շախմատիստ՝ 18 երկրից: Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հիանալի են հանդես եկել՝ դառնալով համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալակիրներ: Մարտիրոսյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել 8 միավորով, իսկ Սարգսյանը նրան զիջել է կես միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է… Կարդալ ավելին »

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը հայ ծանրորդներից մեդալներ նվաճեցին Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը։ +109 կգ քաշային կարգում Մինասյանը երկրորդն էր երկամարտի 464 կգ արդյունքով, իսկ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց երկամարտի 445 կգ-ով։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն (485 կգ)։ Հիշեցնենք, որ ՀՀ #ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի… Կարդալ ավելին »

Ծանրորդ Գոռ Մինասյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, Լալայանը` բրոնզե

  Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարի Եվրոպայի առաջնությունը: Այժմ հարթակում են գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանն այստեղ ներկայացված է 2 ծանրորդով՝ ի դեմս Վարազդատ Լալայանի ու Գոռ Մինասյանի: Պոկում վարժությունից հետո 222 կգ արդյունքով առաջատարը Տալախաձեն է, Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով երկրորդն է, իսկ եռյակը 205 կգ արդյունքով եզրափակում է Վարազդատ Լալայանը

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ

  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահեց 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա զրո ստացավ` երեք մոտեցմամբ չբարձրացնելով 227 կգ: Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի… Կարդալ ավելին »

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Armsport.am ի հաղորդմամբ՝ Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր: Պոկում վարժությունում 176 կգ արդյունքով Սամվելը երկրորդն էր, իսկ Արսենը՝ 171 կգ-ով՝ 4-րդը: Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ: Հրում վարժությունում… Կարդալ ավելին »

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդներ Կարեն Ավագյանը և Անդրանիկ Կարապետյանը համապատասխանաբար ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում։ Ավագյանը երկամարտում անգերազանցելի է եղել 375 կգ արդյունքով (175 կգ + 200 կգ), իսկ Կարապետյանը 365 կգ-ով (170 կգ + 195 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելա Յայլյանը նվաճել է… Կարդալ ավելին »

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ

Ապրիլի 3-ից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը․ շուրջ 360 մարզիկ պայքարում է 20 մեդալային հավաքածուի համար: Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102… Կարդալ ավելին »

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ն. Մանգերի հուշամրցաշարում.ԿԳՄՍ

  Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Մրցաշարի չեմպիոն են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը: 69 կգ քաշային կարգի եզրափակչում Գուրգեն Մադոյանը հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Սամոֆալովին, իսկ 75 կգ քաշային կարգի չեմպիոնական մենամարտում… Կարդալ ավելին »

Ըմբիշ Վազգեն Թևանյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակից Ալիևին

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Վազգեն Թևանյանը արդեն ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին:    

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

  ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։ «Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և… Կարդալ ավելին »