Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Armsport.am ի հաղորդմամբ՝ Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պոկում վարժությունում 176 կգ արդյունքով Սամվելը երկրորդն էր, իսկ Արսենը՝ 171 կգ-ով՝ 4-րդը:

Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ:

Հրում վարժությունում Գասպարյանը առաջինն էր, Արսենը՝ երրորդը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով