Թեմա. Սպորտ

Պատանի ֆուտբոլիստները՝ մոլորակը փրկելու բնապահպանական նախաձեռնությունների մասնակից

«Գազպրոմ» ընկերության կողմից անցկացվող «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության»  ծրագրի այս տարվա պատանի մասնակիցները ավելի քան 200 երկրներից պատմել են շրջակա միջավայրի պահպանության գործում իրենց ներդրման մասին: Ծրագրի պատանի մասնակիցները կարճ տեսահոլովակներում ներկայացրել են, թե ինչպես են օգնում մոլորակին ամեն օր, և կոչ են արել նախագծի մյուս երեխաներին հետևել իրենց օրինակին ՝ գործարկելով “Small Steps to Save… Կարդալ ավելին »

Ազատոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ-23 առաջնությունում

Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ընթացող Եվրոպայի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 4 մեդալ է նվաճել՝ երկուական արծաթե և բրոնզե: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր են դարձել Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Պապիկյանը, պայքարը սկսելով քառորդ եզրափակչից, նախ հաղթել է ուկրաինացի Արտյոմ Կրիվենկոյին, ապա թուրք Էմրա Օրմանօղլուն, իսկ եզրափակչում զիջել է վրացի Թեյմուրազ Վանիշվիլուն: Ալիխանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ հաղթելով ավստրիացի Սիմոն Մարշլին, ապա թուրք Իսա Դեմիրին և հույն Գեորգիոս Կուգիումսիդիսին. եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևին: Մ-23 տարիքային խմբում Եվրոպայի բրոնզե մեդալակիր են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Ազատոճային ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Հաջորդիվ պայքարի են դուրս գալու հունահռոմեական ըմբիշները. Հայաստանի հավաքականն առաջնությանը ներկայացել է հետևյալ կազմով՝ Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գուրգեն Ալեքսանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Եղիկյան (97 կգ) և Դավիթ Օվասափյան (130 կգ):

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։ Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Վիգուերասին: 1/8 եզրափակչում Մելիքյանը 9:0 հաշվով պարտության է մատնել լիտվացի Յուստաս Պետրավիչյուսին, 1/4 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է եղել հարավկորեացի Հանջա Չունից՝ 5:2: Եզրափակչում Արմեն Մելիքյանը պետք է մրցեր մոլդովացի Վիկտոր Չոբանուի հետ, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել գոտեմարտին: Կարեն Ասլանյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակներ է տոնել նորվեգացի Մորտեն Տորեսենի (8:0), Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմաիլովի (10:5), ֆրանսիացի Մամադասա Սիլայի (3:1) նկատմամբ: Եզրափակչում Ասլանյանի մրցակիցը՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Պավրիզ Նասիբովը, հրաժարվել է պայքարից, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին: Սոֆիայի վարկանիշային մրցաշարին մասնակցել են նաև ազատոճային ըմբիշներ Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), որոնց, սակայն, չի հաջողվել օլիմպիական վարկանիշ նվաճել: Հայ ըմբիշների ելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն աշխատանքային այցով մեկնել էր Սոֆիա, և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

«ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» առցանց ձևաչափը՝ պատմական նոր փուլի սկիզբ

Համավարակի պատճառով «Ֆուտբոլը` հանուն բարեկամության» ծրագիրն այս տարի կրկին կանցկացվի կիբերսպորտի միջոցառման ձևաչափով: Մայիսի 1-ին  ավարտվել են «Գազպրոմ» ընկերության կողմից անցկացվող «Ֆուտբոլը հանուն բարեկամության» մանկական սոցիալական ծրագրին մասնակցության հայտերի ընդունման ժամկետները։ Մայիսի 14-ին արդեն կմեկնարկեն 9-րդ մրցաշրջանի միջոցառումները։ 211 երկրների ներկայացուցիչներ՝ տղաներ և աղջիկներ (12-ից 14 տարեկան) կձևավորեն 32 բարեկամական հավաքականներ՝ Համաշխարհային առցանց ֆուտբոլային առաջնությանը… Կարդալ ավելին »

«Պատերազմից հետո, ասես, պարտավորված ենք մեդալ նվաճել». մարմնամարզության հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

  Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը վերադարձել է Բազելից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է չեմպիոն (նժույգթափեր վարժություն): «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզասերներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու և օրհներգը միջազգային հարթակում հնչեցնելու համար. «Յուրաքանչյուր այսպիսի հաղթանակ հայ ժողովրդին պարգևում է խանդավառություն, հպարտության հրաշալի պահեր և ոգեշնչում հազարավոր պատանիների: Կեցցե՛ս: Սպասելիքները հաղթական են նաև Օլիմպիական խաղերից»: Արթուր Դավթյանը, մեկնաբանելով մրցելույթները, խոստովանել է, որ մեդալային սպասելիքներ ունեցել է առավելապես հենացատկ վարժությունից, որում, սակայն, զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը. «Անկեղծ ասած, չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ նժույգթափեր վարժությունում, իսկ հենացատկում սպասելիքներ կային. ինչևէ, մարմնամարզությունը շատ անկանխատեսելի մարզաձև է: Ուրախ եմ, որ ապրիլի 24-ին կանգնեցի պատվո հարթակի առաջին տեղում, բարձրացավ մեր դրոշը, և բոլորը ոտքի կանգնեցին»: Ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նախատեսում է կրկին հանդես գալ նժույգթափերում և հենացատկում: Մարմնամարզիկի խոսքով՝ այդպիսով մյուս վարժությունների վրա ուժ չի ծախսի, իսկ մեդալ նվաճելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ բոլորի մասնակցությունից գոհ է, քանի որ մարզիկները ջանք չեն խնայել. «Պատերազմից հետո, ասես, պարտավորված ենք զգում մեդալ նվաճել: Ես տղաներին ասել էի՝ պատերազմից հետո յուրաքանչյուրի կռիվն իր բնագավառում է: Անկեղծ եմ ասում՝ ինձ երբեք այսքան լավ չէի զգացել, ինչպես Բազելում: Եղել են մրցաշարեր, որոնցում ավելի շատ մեդալներ ենք նվաճել, բայց այս զգացողությունների հետ համեմատելի չեն: Գագիկ Խաչիկյանի և Արթուր Ավետիսյանի՝ նժույգթափեր և օղակներ վարժություններում չորրորդ տեղը ևս ինձ համար մեդալ են: Շատ շնորհակալ եմ տղաներին, որ մոռացան վնասվածքները, հետվիրահատական դժվարությունները և ջանք չխնայեցին: Ես հպարտ եմ, որ մեր մարմնամարզիկներն այդքան սիրում են իրենց հայրենիքը»: Հիշեցնենք, որ Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում հանդես են եկել Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը:

Հայտնի են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրին Հայաստանը ներկայացնող պատանիները

  Ապրիլի 25-ին՝ Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրը, տեղի է ունեցել 2021 թ. «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» օնլայն առաջնության բաց վիճակահանությունը: «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության»  մանկական սոցիալական ծրագրի 2021 թվականի աշխարհի առցանց առաջնության վիճակահանության ընթացքում որոշվել են մասնակից 32 թիմերի կազմերը: Բաց վիճակահանությունը վարել են ծրագրի երիտասարդ դեսպանները Հնդկաստանից, Պակիստանից, Արուբայից, Ալինուրից և… Կարդալ ավելին »

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

  Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր 2020 թվականի նոյեմբերից: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել է 66 երկրի շուրջ 500 ներկայացուցիչ։ Հայաստանի երիտասարդական հավաքականից առաջնությանը մասնակցել է 11 բռնցքամարտիկ, որոնցից միայն Հովհաննես Փափազյանին է հաջողվել դառնալ մեդալակիր։ +91 կգ քաշային կարգում Փափազյանը նախ հաղթել է էստոնացի Մարիո Էրյազովին,… Կարդալ ավելին »

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլկվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց միայն արծաթե մեդալ: Ամոյանը 2018 թվականի աշխարհի և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է: Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե… Կարդալ ավելին »

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոնն է նժույգ թափերում

  Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա… Կարդալ ավելին »

Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով: Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ կազմն ընտրելիս… Կարդալ ավելին »