Թեմա. Թուրքիա

Իրանը և Ռուսաստանը նախազգուշացնում են. Կովկասն ամերիկամետ ահաբեկիչների թիրախների ցանկում է

Աշխարհում շատերն անտեսեցին այն նախազգուշացումը, որ մարտի 12-ին Բաղդադում հնչեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաք կատարած եռօրյա այցի ժամանակ։ Իրանական «Fars News» գործակալության տեղեկացմամբ, Ռոհանին հանդես գալով իրաքյան պետական գործիչների, ցեղային և կրոնական առաջնորդների առջև, հայտարարել է. «Ահաբեկչության խնդիրը, իհարկե, դեռ չի դադարել, և միանգամայն հնարավոր է, որ ահաբեկիչները տարբեր եղանակներով խնդիրներ ստեղծեն տարածաշրջանի բնակիչների… Կարդալ ավելին »

«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել միջազգային հետախուզվող․ նա թուրքական «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է

Երեկ՝ փետրվարի 23-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու․ հայտնում է Shamshyan.com-ը։ Բերման ենթարկվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ռամին Վալադանն է: 2018 թ.-ի նոյեմբերից նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում Իրանի… Կարդալ ավելին »

Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Պատգամավորի կողմից մեջլիս ներկայացված առաջարկում որպես… Կարդալ ավելին »

Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի

Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության: Դեկտեմբերի 6-ին պոլսահայ լրագրողը գրել էր. ««Սուլեյման Սոյլուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի» գրառումս հայհոյանքների և սպառնալիքների առիթ հանդիսացավ և ստիպեց ինձ մտածել: Նկատի ունեմ, որ Մեհմեթ Աղարը, նույնիսկ Մերալ Աքշեները «որակյալ… Կարդալ ավելին »

Թուրքիայում ամեն տանը մի կասկածյալ կա, երկիրը վերածվել է հսկայական բանտի

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է։ Այդ առթիվ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) ու «Մարդու իրավունքների հիմնադրամը» (TİHV) անդրադարձել են մարդու իրավունքների դրությանը երկրում։ TİHV նախագահ Շեբնեմ Քորուրը ուշադրություն է հրավիրել մասնավորապես այն փաստի վրա, որ Թուրքիայի բանտերը չափազանց ծանրաբեռնված են։ Թուրքիայի կալանավայրերում շուրջ 50․000-ով ավել բանտարկյալ կա, քան դրանք կարող են տեղավորել։ Բանտարկյալների… Կարդալ ավելին »

«Եթե ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի քուրդ զինյալներին մարզելն է, ապա դա սխալ և դավաճանական քայլ է».Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլուսի ժամանակ դատապարտել է թուրք-սիրիական սահմանին նոր դիտակետեր հիմնելու և Սիրիայի քրդական ուժերին (YPG) մարզելու ԱՄՆ-ի զինուժի մտադրությունը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ ամերիկացի հրահանգիչները պատրաստվում են մարզել մոտ 40.000 YPG-ի զինյալների։ «Կա միայն մեկ մեթոդ Սիրիայի հյուսիսային շրջանում կայունություն հաստատելու համար։  Ճանապարհային քարտեզը, որի շուրջ… Կարդալ ավելին »

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի օդուժն օպերացիա է իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերի ուղղությամբ։ Հրթիռակոծվել են Հաքուրք, Ավաշին-Բասյան, Գարա, Հաֆթանին և Մեթինա շրջանները։ Գործողության հետևանքով սպանվել է 14 քուրդ զինյալ։ Օդային օպերացիա իրականացնելու մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս… Կարդալ ավելին »

«Միջնորդության կարիք չենք տեսնում».Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։ Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր. «Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում… Կարդալ ավելին »

Թուրքիայում 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի ծովափնյա Յալովա նահանգի Չընարջըք շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։  Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տեղեկություններով՝  երկրաշարժի  ուժգնությունը կազմել է 4.1 բալ, իսկ խորությունը՝ 14կմ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում, Բուրսայում, Թեքիրդաղում, Քոջաելիում և Թուրքիայի այլ նահանգներում։ Յալովայի նահանգապետ Մուամմեր Էրոլի տեղեկացմամբ՝ առայժմ որևէ ահազանգ չկա մարդկային կամ նյութական կորուստների մասին:  … Կարդալ ավելին »

Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ների գործարքը կիրականացնեն իրենց ազգային արժույթներով

Թուրքիան ու Ռուսաստանը ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առուվաճառքի իրենց գործարքը դոլարով չեն իրականացրել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  «ՎՏԲ կապիտալ, Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ։ «Թույլ տվեք հիշեցնել ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին։ Եթե մեր բոլոր հաշվարկները մենք դոլարով կատարած լինեինք, ապա կհանդիպեինք լուրջ դժվարությունների։… Կարդալ ավելին »