Թեմա. Թուրքիա

Իդլիբում Թուրքիայի զինուժը կրակ է բացել Սիրիայի բանակի վրա

Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է առել Սերաքիբ բնակավայրը, որն ըստ թուրքական աղբյուրների՝ ունի ռազմավարական էական նշանակություն։ Կրակը բացվել է թուրքական այն դիտակետերից, որոնք մոտ են Սերաքիբին։ Նշվում է, որ այդտեղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի և… Կարդալ ավելին »

Հայրը սպանել է իր անչափահաս աղջկան ընկեր ունենալու պատճառով

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։ Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։ Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել է և սպանել նրան։ Հիշեցնենք,… Կարդալ ավելին »

Չավուշօղլուն կշարունակի աշխատել նաև Ադրբեջանի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին պարգևատրել է «Բարեկամության» մեդալով: Մեդալը հանձնելիս Ալիևը նշել է, որ Չավուշօղլուն միշտ աջակցել և պաշտպանել է Ադրբեջանին: Նա բարձր է գնահատել Չավուշօղլուի անձնական դերակատարումը Թուրքիայի՝ աշխարհի մակարդակով ուժային կենտրոն դառնալու հարցում: Չավուշօղլուն էլ պարգևն ընդունելիս նշել է. «Ինձ համար ամենաբարձր պարգևն այն է, որ մեր դրոշները ծածանվեն… Կարդալ ավելին »

Թուրքիայում սովի մատնված վայրի խոզերը խանութ են ներխուժել

Թուրքիայի Բուրսա նահանգի Ինեգյոլի բարձրադիր շրջաններում ձյան պատճառով սովի մատնված ը (վարազներ) սնունդ հայթայթելու համար գյուղ են ներխուժել և մտել խանութներից մեկը, որի դուռը բաց է եղել: Նշվում է, որ խանութի աշխատակիցները  խուճապի են մատնվել և արագ լքել տարածքը: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են, թե ինչպես են վարազները ներխուժել խանութ ու սնվելուց հետո հեռացել այնտեղից: Աղբյուրի… Կարդալ ավելին »

Թուրքիայում կառուցվում է երկկողմանի ամենամեծ թունելը Եվրոպայում

Թուրքիայի Հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Սև ծովի արևելյան ափը Մերձավոր Արևելքին, Կովկասին և Իրանին կապող պատմական «Մետաքսի ճանապարհի» վրա գտնվող հսկայական թունելի շինարարական աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում։ «Ziganan» որպես երկկողմանի թունել՝ ունենալու է 14.5 կմ երկարություն։ Այս ցուցանիշով այն առաջին տեղն է զբաղեցնելու Եվրոպայում և երկրորդը՝ ամբողջ աշխարհում։… Կարդալ ավելին »

Ի՞նչ ճակատագրի կարժանանա Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքիը

2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց: Նշվում է, որ շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող է… Կարդալ ավելին »

Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերածվել են քաղաքային գրադարանի (տեսանյութ)

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի: 2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես… Կարդալ ավելին »

Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անսպասելիորեն զորավարժություն են սկսել թուրք-սիրիական սահմանին։ Զորավարժությունն իրականացվում է Իրանի Ուրմիա քաղաքին հարակից տարածքում, որը թուրք-իրանական սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա։ Զորավարժությունն ընթանում է Իրանի բանակի գեներալներից Աբդուլրահիմ Մուսավիի ղեկավարությամբ: Մասնակցում են Իրանի ցամաքային և օդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։ Աղբյուրը հայտնում է, որ թուրքական կողմը նախապես իրազեկված չի եղել  այդ… Կարդալ ավելին »

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները: Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում: Դատական առաջին… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ–ն զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի սահմանին

Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոտսին` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն–2019»մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։ Աղբյուրը՝ armeniasputnik.am