Թեմա. Թուրքիա

Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ Նորայր Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին տեղեկացնում է  Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, կա 804 վիրավոր

շԹուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է… Կարդալ ավելին »

Երկրաշարժ Թուրքիայում

6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: Էպիկենտրոնում խորությունը կազմել է 16.5 կիլոմետր՝ տեղեկացնում է РИА Новости-ն: Ըստ թուրքական ԶԼՄ-ների ու ականատեսների հաղորդագրությունների, երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան նահանգներում և Ստամբուլում: Տուժածների և նյութական վնասների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված եկեղեցին»

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական եկեղեցի է ի հայտ եկել։ Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա։ Ուլուգանան հայտնել է, որ Հին Արճեշը, որի… Կարդալ ավելին »

Թուրքիայում ուժի մեջ է մտել 65-ից բարձր տարիքի անձանց փողոց դուրս գալու արգելքը

Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել արգելել 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դուրս գալը փողոց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Մարտի 21-ին ներքին գործերի նախարարությունը բոլոր 81 նահանգապետարաններին շրջաբերական էր ուղարկել՝ տեղեկացնելով 65-ն անց անձանց փողոց դուրս գալու արգելքի՝ մարտի 22-ից կիրառության մեջ մտնելու մասին: Այնուհետև լրացուցիչ… Կարդալ ավելին »

Թուրքիայում հայ իրավապաշտպան. «Ոստիկանները ինձ մերկացրեցին և խուզարկեցին»

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել: «Նախ ինձ ձերբակալվեցին ապօրինի կերպով։ Ապա մերկացրեցին և խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան… Կարդալ ավելին »

Ռուսաստանը թուրք ազգայնական գործչին հորդորել է խուսափել սադրիչ հայտարարություններ անելուց

Ռուսաստանն անթույլատրելի է համարում Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելիի սադրիչ հայտարարությունները մի քանի օր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Բահչելին կոշտ հայտարարությամբ մեղադրել էր Ռուսաստանին թուրք զինվորների մահվան մեջ, որոնք առանց ռուսական կողմին տեղյակ պահելու առաջ էին շարժվել, ինչի հետևանքով էլ ընկել էին Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության տակ։ «Մենք ապշած ենք… Կարդալ ավելին »

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Սիրիայի իշխանությունների էությունը ցույց տվող ցայտուն օրինակ է անվանել։ Թուրք պաշտոնյան ասել է, որ այս որոշումը ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը, քանի որ, ըստ Աքսոյի, Սիրիայի իշխանությունները սեփական… Կարդալ ավելին »

Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության ընդդիմադիր գործիչներ

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 6 անդամի: Նրանց մեջ է կուսակցության Բիթլիսի նահանգային կառույցի  ղեկավար Ռումեթ Դուրսունը: Այս մասին հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը: Ըստ հայտարարության` Բիթլիսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվածները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և «ահաբեկչական… Կարդալ ավելին »

Ռուսական զինվորական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք սպասում են Ռուսաստանից զինվորական պատվիրակության ժամանմանը։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության հետ քննարկվելու են Իդլբի շուրջ տեղի ունեցող զարգացումների մանրամասները։ Քալընը նշել է, որ Իդլիբի հետ կապված Թուրքիան շարունակում է գործունեություն ծավալել և աջակցում է Բեռլինի գործընթացին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող… Կարդալ ավելին »