Թուրքիայի Բուրսա նահանգի Ինեգյոլի բարձրադիր շրջաններում ձյան պատճառով սովի մատնված ը (վարազներ) սնունդ հայթայթելու համար գյուղ են ներխուժել և մտել խանութներից մեկը, որի դուռը բաց է եղել:
Նշվում է, որ խանութի աշխատակիցները խուճապի են մատնվել և արագ լքել տարածքը: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են, թե ինչպես են վարազները ներխուժել խանութ ու սնվելուց հետո հեռացել այնտեղից:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուրի տեղեկացմամբ` խանութը լքելուց հետո վարազները մտել են գյուղացիների հողամասեր: Կենդանիներին հեռացնելու համար գյուղացիներն ահազանգել են փրկարարական ծառայություն: Փրկարարաները վայրի խոզերին տարել և բաց են թողել անտառում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր՝ Ermenihaber