Չավուշօղլուն կշարունակի աշխատել նաև Ադրբեջանի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին պարգևատրել է «Բարեկամության» մեդալով:

Մեդալը հանձնելիս Ալիևը նշել է, որ Չավուշօղլուն միշտ աջակցել և պաշտպանել է Ադրբեջանին: Նա բարձր է գնահատել Չավուշօղլուի անձնական դերակատարումը Թուրքիայի՝ աշխարհի մակարդակով ուժային կենտրոն դառնալու հարցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չավուշօղլուն էլ պարգևն ընդունելիս նշել է. «Ինձ համար ամենաբարձր պարգևն այն է, որ մեր դրոշները ծածանվեն աշխարհում: Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար»:

 

Աղբյուր`    Takvim

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով