«Միջնորդության կարիք չենք տեսնում».Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։

Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր.

«Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում և արդյո՞ք Թուրքիան կարող է ստանձնել միջնորդի դեր։ Միջնորդության վերաբերյալ հարցը քննարկվել է երկու կողմերի հետ էլ։ Թե՛ Պուտինի, թե՛ Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, երկու կողմից էլ մեզ որոշ պահանջներ ներկայացվեցին, և այդ պահանջները քննարկվելու են Արգենտինայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էրդողանի այս հայտարարությանն արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան շնորհակալ է նրանցից, ովքեր պատրաստակամ են նվազեցնել այն լարվածությունը, որը հրահրվել է Ուկրաինայի կողմից։ Սակայն մենք միջնորդության կարիք չենք տեսնում։ Նրանք ովքեր ցանկանում են աջակցել և ունեն նման հնարավորություններ, կարող են օգնել գործընթացին՝ Կիևի նկատմամբ ճնշում գործադրելով»,- ասել է Պեսկովը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    Haberturk

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով