Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի օդուժն օպերացիա է իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերի ուղղությամբ։

Հրթիռակոծվել են Հաքուրք, Ավաշին-Բասյան, Գարա, Հաֆթանին և Մեթինա շրջանները։ Գործողության հետևանքով սպանվել է 14 քուրդ զինյալ։

Օդային օպերացիա իրականացնելու մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր թվիթերյան էջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ ռազմական գործողություններն ընթանում են թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։ Հյուսիսային Իրաքում PKK-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան։

Աղբյուր`    Sabah

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով