Թուրքիայում 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի ծովափնյա Յալովա նահանգի Չընարջըք շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։  Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տեղեկություններով՝  երկրաշարժի  ուժգնությունը կազմել է 4.1 բալ, իսկ խորությունը՝ 14կմ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում, Բուրսայում, Թեքիրդաղում, Քոջաելիում և Թուրքիայի այլ նահանգներում։

Յալովայի նահանգապետ Մուամմեր Էրոլի տեղեկացմամբ՝ առայժմ որևէ ահազանգ չկա մարդկային կամ նյութական կորուստների մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    Hurriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով