Թեմա. Արցախ

Ալեն Սարգսյանն առևանգվել է ուժի և հարկադրանքի կիրառմամբ, ևս երկու երիտասարդ չեն հատել ապօրինի անցակետը, սակայն նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում. ԱՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։… Կարդալ ավելին »

Լաչինի միջանցքում առևանգված երիտասարդը 22-ամյա ուսանող է

  Պաշտոնապես հաստատվում է. Ադրբեջանն առեւանգել է ռուս խաղախապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝… Կարդալ ավելին »

Ադրբեջական կողմը կիրառել է հրաձգային զենք

  Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը`կիրառելով հրաձգային զենք։Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը: Հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանը կրակել է Մարտակերի եւ Մարտունիի շրջանների ուղղությամբ․ ՊԲ

  Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում   ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է   հրադադարը`  կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Գիշերն Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի եւ Շուշիի շրջաններում. ՊԲ

  Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է   հրադադարը`  կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը: Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք… Կարդալ ավելին »

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի . Արցախի ԱԳՆ

  Արցախի Ագն-ն հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ: Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի… Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՊԲ

  Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

  Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Ադրբեջանական ԶՈՒ-երը Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը,ՊԲ

  Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում   ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է   հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։