Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

 

Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով