Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՊԲ

 

Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով