Թեմա. Արցախ

Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԱՀ նախագահ

  Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյոնքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ։

Սթափության կոչ եմ անում բոլորին, ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը տանել արկածախնդրության. Արցախի ԱԺ նախագահ

  Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը կոչով դիմել է Արցախի ժողովրդին․ «Հարգելի´ հայրենակիցներ, Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով: Երկրի ղեկավար… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ԱՀ ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների․ ԱՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

  Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի <<Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին>> ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: «Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝ 1) Արցախի Հանրապետության… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն իրականացնել․ ԱՀ ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

ՊԲ ստորաբաժանումներն Բերձորի ուղղությամբ ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. Արցախի ՊՆ

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանական ԶՈՒ-ը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը. ՊԲ

  Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն ճշնել քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը. Ադրբեջանը հերթական ստահոդ հաղորդագրությունն է տարածել

  Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի… Կարդալ ավելին »

Բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունը. Դավիթ Իշխանյան

  ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, որում ասված է. «Սիրելի´ հայրենակիցներ, Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի… Կարդալ ավելին »

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է կրակոցների մասին ապատեղեկատվությունը

  Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։