Թեմա. վերլուծական

Փրկենք Պլան «Բ»-ն կամ նպատակը արդարացնում է միջոցները

Երեկվանից բոլորս սպասում էինք, թե ինչ տեղի կունենա այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նախօրեին 37 ՔՊ-ական պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի տխրահռչակ փաթեթի քննարկման ժամանակ: Եվ ահա առավոտյան քննարկումը «տեխնիկական պատճառներով» չեղարկելու պատրվակով հրավիրվեց ԱԺ խորհրդի նոր նիստ: Հավանաբար վեչջին 24 ժամերի ընթացքում բազմաթիվ իրավագետների և սահմանադրագետների կողմից հրապարակված մեկնաբանություններն ի վերջո տեղ են… Կարդալ ավելին »

Նապոլեոն Փաշինյան VS Սահմանադրական դատարան. Պլան Բ

Արդեն մի քանի օր է, ինչ չեն հանդարտվում կրքերը ««Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենք և ՍԴ մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ» կոչվող փաթեթի շուրջ, որը ՔՊ խմբակցությունը համառորեն փորձում է ներկայացնել ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Այս արտահերթ նիստը ինքնին արդեն զավեշտ էր, քանի որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը,… Կարդալ ավելին »

Ռուսական ալիքների սպառնալիքը կամ ինչպե՞ս արդյունավետ փջացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքների խնդրին՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպետք է լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք… Կարդալ ավելին »

Նիկոլները քչանում են, Ռոբերտները նրանցից 41 անգամով ավելին են

Լրատվամիջոցներում շրջանառության մեջ են հայտնվել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալներն, ըստ որի 2017 թվականին Նիկոլ անունը նորածիններին տրվել էր միայն 3 անգամ: 2018-ի հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, նորածին երեխաներին Նիկոլ անվանելու դեպքերն աճել էին, և այդ անունը մոտ քառակի անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017-ի ընթացքում: 2018-ի… Կարդալ ավելին »

Հարցազրույց երանության աշխարհից. Հրաչյա Հակոբյանը ջանում է պահել թավիշի պատիվը, բայց…

Այսօր իրադարձություններով բավականին հագեցած օր էր: Բոլորը սպասում էին Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին տեղեկությունների, թեժ քննարկումներ էին ծավալվում Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի շուրջ, Կառավարությունը նիստի ժամանակ քննարկում էր հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց իրավունքները և այլն: Միայն մեկ մարդ Հայաստանի Հանրապետությունում, կարծես, բացարձակ կտրված լիներ իրականությունից և պատրանքներով պարուրված հարցազրույց էր տալիս իշխանական բարձրախոսի դեր ստանձնած 1in.am-ին:… Կարդալ ավելին »

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը սուտ է ու խաբուսիկ, 8 ամսվա աշխատանքներն անցան ապարդյուն

Հունվարի 28-ին ականատես եղանք մի զավեշտալի տեսարանի: Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանեց Ազգային ժողով՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: Այստեղ պետք է հիշեցնենք, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավարը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, նույն Անդրանիկ Քոչարյանը, որը մասնագիտությամբ լինելով կիբերնետիկ-ճարտարագետ, հանգամանքների բերումով չգիտես ինչու 1991-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,… Կարդալ ավելին »

Ո՞րն էր իրականացված «Захват» օպերացիայի իմմմմաստը

Հայաստանի հասարակության քաղաքականապես ակտիվ մասը փորձում է հասկանալ իրականացված «Захват» օպերացիայի իմմմմաստը: Այ դուք ծիծաղում եք, բայց եթե ավելի լուրջ դիտարկենք այդ անհեթեթ իրադարձությունների շղթան, կհասկանանք, որ այն բացարձակ անիմաստ է: Հիշեցնենք, որ  ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու և թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել 4 հայտնի հանրային ֆիգուրներ: Իրականում բերման էին  ենթարկել 6 հոգու,… Կարդալ ավելին »

Գրոհում է կոկորդիլոսների մասնագետը

Այսօր համացանցից տեղեկացանք, որ 4 տարի առաջ Արարատի մարզում շրջելիս Նիկոլ Փաշինյանը մարդասպանություն է կանխել: Եվ ում սպանությունը. ոչ ավել, աչ պակաս՝ այդ ժամանակ երկրի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանի: Իհարկե, երեկվա գրիչ-շոուի ֆոնին սա այդքան էլ ուշագրավ նորություն չէր: Սակայն եթե ավելի լուրջ մոտենաք, ապա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած այս պատմությունը… Կարդալ ավելին »

Մի գրիչի պատմություն

Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ « Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք», ակամա մտածում ես, որ մի բան ունի թաքստոցում պահած, եթե այդքան վստահ է գրում… Սակայն այդ էմոցիոնալ… Կարդալ ավելին »

Այսօր Հրայր Թովմասյանը իր կեցվածքով խորհրդանշում է Օրենքը՝ իր ողջ խստությամբ և արդարությամբ

Հրայր Թովմասյանը հանգիստ կարող է հավակնել երկրի հաջորդ ղեկավարի պաշտոնին: Այսօր այս գաղափարը միաժամանակ ծագեց տարբեր մարդկանց գլուխներում: Սա հենց այն երորդ տարբերակն է, որի մասին մենք բազմիցս գրել ենք: Շուրջ երկու տարի մեր երկիրը ընկղմված է ատելության, վիրավորանքների և անհանդուրժողականության անհատակ օվկյանոսի մեջ: Տպավորություն է, թե իշխանական օղակը և սովորական քաղաքացիներն ապրում են տարբեր… Կարդալ ավելին »