Ականի հետևանքով պայթյունը աստիճանաբար վերածվեց «Հայաստանի իրականացրած ահաբեկչության».Տիգրան  Աբրահամյան

Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում, ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
Հատկանշական է, որ ադրբեջանական պաշտոնական տերմինաբանությունը ժամերի ընթացքում փոխվեց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը

Ականի հետևանքով պայթյունը աստիճանաբար վերածվեց «Հայաստանի իրականացրած ահաբեկչության»:
Մի կողմից Ադրբեջանը խստացնում է շրջափակման պայմանները և խորացնում ծանր ճգնաժամը, մյուս կողմից` օգտագործում ցանկացած իրավիճակ, Հայաստանին ագրեսոր որակելու և Արցախի դեմ գործողությունները կոշտացնելու համար:
Տեղեկատվական-քաղաքական այս աղմուկի շարունակման պարագայում չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի:
Շատ բան կախված է նրանից, թե դաշտում խաղն ով ինչպես կտանի և միջազգային ընկալման առումով ինչպիսի ընկալում կստեղծի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով