Կարճ տեղեկանք ՊՆ-ի` 2022-ի կատարողականի մասին.Հենակետ

Կարճ տեղեկանք ՊՆ-ի` 2022-ի կատարողականի մասին ներկայացնում  է   Հենակետ . վերլուծական կենտրոնը.

2023թ. մարտի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ՊՆ նախարարը ներկայացրել է Կառավարության ծրագրի շրջանակներում ՊՆ-ի կողմից 2022թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, որը ներկայացված է ստորև։
Զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների իրականացում
2022թ. հուլիսի 7-ին ԱԺ կողմից ընդունվել է Պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակներում իրականացվել է զինված ուժերի, ԶՈւ Գլխավոր շտաբի վարչությունների և ենթակա միավորումների ու զորամասերի կազմ-կառուցվածքային փոփոխությունները։ Կազմավորվել են ուսումնական կենտրոն, զորավարժադաշտ և նոր կարգապահական ստորաբաժանումներ։ Իրականացվել են նոր կառուցվածքների ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքներ։ Արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ մշակվել է և հաստատման է ներկայացվել նոր ճանապարհային քարտեզը։ Հաստատվել է հրամանդրում առաջադրանքի միջոցով կոնցեպտը զինված ուժերի կառավարման տարբեր օղակներում ներդնելու պլան ժամանակացույցը։ 2022թ. հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունք, 2022թ. դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանվել է մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատաեստավորման նոր համարակարգ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ 2022թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով կհստակեցվեն զինվորական ծառայության կազմակերպման և կարգապահական իրավահարաբերությունների կարգավորման հետ կապված մի շարք հարցեր։ Ի դեպ նշեմ, որ սույն նախագիծը արդեն իսկ կառավարության որոշմամբ համարվել է հրատապ և ներկայացվել է ԱԺ։ Մշակվել է ՀՀ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների զորահավաքային մասնագետների պատրաստության 10-օրյա ծրագրի նախագիծ, ինչն այժմ գտնվում է համաձայնեցման փուլում։ ՊՆ նախարարի հրամանով 2021թ. սեպտեմբերի 2-ին կազմավորվել է պահեստային ուժերի և տարածքային պաշտպանության հրամանատարությունը, հաստատվել են տարածքային պաշտպանության բրիգադների հաստիքացուցակները, ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, դրանց տևողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահսետազորայիններ ընդգրկելու նպատակով, շրջանառվել է զորահավաքային ամրագրման նոր կարգի կառավարության որոշման նախագիծը, Հայփոստի հետ վարվում են ակտիվ քննարկումներ զորահավաքային ակտիվ առաջադրանքի շրջանակներում ծանուցման նոր մեխանիզմների ներդրման վերաբերյալ, աշխատանքներ են տարվել քաղաքացիների հաշվառման միասնական բազայի ստեղծման համար։ Շարունակվել է IP կապի համադրման, ներդրման աշխատանքները, տրվել են նոր օպտիկամանրաթելային և ռազմական ծանր մալուխներ, ցանցին համակցվել են դիրքեր և հերթապահության կրման կետեր։
Հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժիներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, ՌՔԿՊ և կապի միջոցներով, ականանետերով ու նռնականետերով, օպտիկական սարքերով, ջերմատեսիլ նշանոցներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ զգում։
Նոր ռազմական դոկտրինի և պետության պաշտպանության պլանի մշակում
Մշակվել և հաստատման են ներկայացվել մի շարք ռազմավարական բնույթի և այլ առաջնորդող փաստաթղթերի նախագծեր, պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, հանրային ծառայության օրենքում լրացումներ կատարելու մասին, պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների համաձայն վերանայվել է պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության, ՀՀ անվտանգության խորհրդի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ լիազորությունները։ Պաշտպանության մասին օրենքում սահմանվել է Անվտանգության խորհրդի կողմից ՀՀ պաշտպանության պլանի հաստատման իրավազորությունը։ 2022թ.-ին, 2023թ.-ին հաստատվել են զինված ուժերի 2023-27թթ. զարգացման պլանը և ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2023-27թթ. պետական ծրագիրը։ Օրենքների ուժի մեջ մտնելու կապակցությամբ օրենքի կիրարկումն ապահովող կարգավորիչ այլ ակտերի մշակման և ընդունման գործընթացը ընթացքի մեջ է։ Ռազմական դոկտրինի մշակման աշխատանքները կմեկնարկեն գործող Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումից հետո։
Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացում
Շարունակվել են աշխատանքները ՀԱՊԿ քարտուղարության գործիքակազմի արդիականացման ՀԱՊԿ տեեկատվական կենտրոնի գործունեության, ՀԱՊԿ ճգնաժամային կենտրոնի մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։ ՀՀ և ՌԴ համագործակցության շրջանակներում համաձայնեցվել, ստորագրվել և վավերացման փուլում են մի շարք իրավական ակտեր։ Անցկացվել են հանդիպումներ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների, դեսպանների ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 2022թ. հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման փաստաթուղթը համագործակցության 27 նպատակներով և իր հերթին հնարավորություններ է ստեղծել ՆԱՏՕ անդամ պետությունների հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման համար։ Վրաստանի, Հունաստանի, Լեհաստանի, Լիտվայի պաշտպանության նախարարությունների հետ ստորագրվել են երկկողմ համագործակցության ծրագրեր։ Այցեր են իրականացվել ՌԴ, Հնդկաստան, Վրաստան, Ֆրանսիա, Հունաստան և ԱՄՆ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են խաղաղապահ առաքելությունների իրականացումը Լիբանանում Կոսովոյում և Մալիում, հումանիտար առաքելությունը Սիրիայում։ 2021թ. հունվար ամսին ՀԱՊԿ խաղաղապահ կարճատև առաքելություն է իրականացվել Ղազախստանում։ Ախահովվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության կրթական զարգացման ծրագրի փորձագիտական օժանդակության տրամադրումը և ՀՀ ռազմական կրթության ծրագրի բարեփոխումների գործընթացին։
Պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ փոխանցվում է ՀՀ սահմանապահ զորքերին, առաջնագծում շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը, դրանց համակցելով ընդհանուր ցանցին և հասցնելով զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն։
Ռազմական կրթության և գիտության զարգացում, մարտական գործողությունների պլանավորման ձևերի վերանայում
Այս համատեքստում ռազմական կրթության նկատմամբ գրավչության բարձրացման նպատակով պատրաստվել է միջոցառումների պլան ժամանակացույց, ընդունվել է զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որի համաձայն ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների համար սահմանվել է անհատույց պգտագործման իսկ հետագայում նաև անհատուց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունքը։
Մշակվել են ՀՀ զինված ուժերի նոր ստորաբաժանումների մարտական պատրաստության ծրագրերը, զինված ուժերի սպայական և ենթասպայական կազմերի գիտելիքների, ունակությունների, հմտությունների հրամանատարական որակների և մասնագիտական վարպետության մակարդակի բարձրացման նպատակով անցկացվել են հրամանաշտաբային զորավարժություններ, շտաբային մարզումներ, հրամանատարական հավաքներ, պարապմունքներ, խմբային վարժանքներ և այլն։ ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք օրենքում, զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Գործողության է դրվել հայրենքի պաշտպանի ազգային գաղափարական դաստիարակության միջոցառումների ծրագիրը։ Զորամասերին են հատկացվել հոգեբանական օգնության կետերի 23 լրակազմ նյութատեխնիկական միջոցնե։ Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը եղել է մեր ուշադրության կենտրոնում և 2022թ. ընթացքում մշակվել է «մաըչելի բնակարան զինծառայողին» պետական նպատակային ծրագրի շրջանակներում զինծառայողներին հիպոթեքային վարկի կանխավճարի տրամադրումը և տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման ապահովումը։ Ծրագրի միջոցով 2022թ. դեկտեմբերի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն են ձեռք բերել թվով 917 զինծառայող, որից 413-ը շահառու 2022թ.-ին։
Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կատարելագործում, կարգապահություն և մարդու իրավունքների պաշտպանության խթանում
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ներդրվել է պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում առարկայի պիլոտային ծրագիրը, դասավանդվում է նաև պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում առարկան։
ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների կողմից 2022թ. ընթացքում ստացված օպերատիվ տվյալների և ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է 641 դեպք, որից 506-ը հանցակազմ պարունակող։ Ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարվել է միավորումների զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերի ընտրություն, աշխատանքներ են իրականացվել ճանապարհային ցանցի զարգացման, թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակներով կահավորման, դիրքերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի կահավորման, անձնակազմի կոմունալ կենցաղային պայմանների բարելավման և ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով