Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Թ․ ) արգելափակվել է ցեխակույտի մեջ

Մարտի 17-ին, ժամը 15։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղի հանդամասերից մեկում ավտոմեքենան արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Թ․ ) արգելափակվել է ցեխակույտի մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով