Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի,քանի որ հրավիրված չէ.Շարմազանով

Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի,քանի որ հրավիրված չէ։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  է  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը.
ՌԴ նախագահի երդմնակալությանն այլ պետությունների ղեկավարների հրավիրելու ավանդույթ չկա։
ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար,նախ պետք է մասնակցության հրավեր ստանալ։
21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանն երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները։
ՌԴ-ում դա համարվում է ներքին արարողակարգային միջոցառում։
Պետությունների մասնակցությունը սահմանափակվում է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ։
Հետեւաբար անիմաստ է ինչպես ոգեւորությունը,այնպես էլ վրդովմունքը ,թե ինչու՞ Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը։
Վ.Պուտինի 2000,2004,2012 եւ 2018-ի երդմնակալությունների ժամանակ այլ պետությունների գործող ղեկավարներ հրավիրված չեն եղել։
Չեմ կարծում,որ 2024-ին Կրեմլը կխախտի այդ ավանդույթը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով