Եթե բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ, ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը.Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ հայկական տեղեկատվական դաշտը, տարվելով հայտնի ընտանեկան զույգի կողմից հրապարակված ցածրաճաշակ ֆոտոաղբով, ուշադրություն չդարձրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարության վրա, որ բանակցային գործընթացն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ, թևակոխում է օնլայն դիվանագիտության տիրույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանանք ինչ է սա նշանակում։

 

Քիչ թե շատ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ օնլայն ձևաչափով փաստաթղթերի վրա կարելի է աշխատել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված են այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, նշաձողերը և նպատակները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Հարց, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ, ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը։

Կրկին հիշեցնում եմ իմ կողմից հրապարակված փաստաթղթի գոյության մասին, որտեղ ամենակարևոր սկզբունքներից էր Ադրբեջանի կազմ Արցախը մտցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով