Տպավորություն է, որ հայը ոչ թե իր, այլ հարևանի երկիրն է կորցնում. Սենոր Հասրաթյան

 

Կարծես թե այլևս ասելիք չկա, ամեն ինչ մի քանի հազար անգամ ասված է, ամեն ինչ լսված, սակայն խառնամբոխի վերածված հասարակության համար՝ ոչինչ չփոխող… Այս մասին գրում է Արցախի Հանրապետության ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շուրջ բոլոր փլվում է, բայց համատարած անտարբերությունը չի թողնում զգալ կործանվող պետականությունների ծանր շնչառությունը…

Շրջափակման օղակի մեջ Արցախը ծանր մռնչում է, հայն անհաղորդ է, Մայր Հայաստանի տարածքներն են բզկտվում, հայն անտարբեր է, բանակում ամեն օր զոհեր են լինում, հայը հանգիստ է…

Տպավորություն է, որ հայը ոչ թե իր, այլ հարևանի երկիրն է կորցնում… Սա արդեն խելագարանոց է, ինքն իրեն հոշոտող խելագարանոց…»,- գրել է Հասրաթյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով