Հրդեհ երկհարկանի տանը

Հունվարի 19-ին, ժամը 14։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնկոյան փողոցի տներից մեկի երկրորդ հարկում. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են տան պատերից մոտ 4 քմ հատված, տանիքից մոտ 4 քմ փայտե կառուցատարրեր և ջերմահարվել՝ մոտ 10 քմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով