ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն

 

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»,– ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով