Նիկոլ Փաշինյանի մեծամիտ խոսքերից այսօրվա բանակի մասով և անպատասխանատու կերպով 120 000 հայ մարդու ճակատագրից հրաժարվելուց.Միհրդատ  Մադաթյան

Հոգեբան Միհրդատ  Մադաթյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

ԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԵՆԱ…

Առավոտից շատ ազդված էի… Տեղի ունեցածի մասին կարելի է անվերջ խոսել, սկսելով, ինչպես ընկերներիցս մեկն էր գրել, դիզելային վառելիքի գնի թանկությունից և այսօրվա իշխանությունների մեղավորությունից այդ հարցում, վերջացնելով Նիկոլ Փաշինյանի մեծամիտ խոսքերից այսօրվա բանակի մասով և անպատասխանատու կերպով 120 000 հայ մարդու ճակատագրից հրաժարվելուց։
Սակայն ես որոշեցի այլ բան անել՝ ստորև դրված նկարում ներկայացված նյութը, 2018 թվականի հունվարի 8-ին, անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից է գրված։ Խնդրում եմ այն կարդալ, մտովի լսելով հեղինակի՝ կնոջը բնորոշ մեցցո սոպրանոն և պատկերացնելով մի մարդու, ով ասում էր՝ կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։
Իմ մոտ տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մի փոքր սխալ է ձևակերպել իր մտքերը կամ ավելի ճիշտ բաղձալի երազանքը։ Ճիշտ կլիներ, եթե ասեր՝ «Ես կլինեմ Հայաստանի վարչապետ և Հայաստանն այլևս գոյություն չի ունենա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով