ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն՝ բնակելի տան ձեռքբերման ծրագրի համար

 

Ի գիտություն ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զինծառայողի մասնակցության անհնարինության դեպքում վիճակահանությանը կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը` լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Վիճակահանությանը չեն մասնակցում բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ընդգրկված զինծառայողները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով