Արցախի դրոշից այսքան բացասական գերլարում Հայաստանի ԱԺ-ում հնարավոր է եղել, որովհետև այնտեղ են թուրքի ստրուկները.Մկրտչյան

Արցախի դրոշից այսքան բացասական գերլարում Հայաստանի ԱԺ-ում հնարավոր է եղել, որովհետև այնտեղ են թուրքի ստրուկները։Ֆեյսբուքյան իր  էջում գրառում է արել  Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր,«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր      Աննա Մկրտչյանը 
Վախվորած չեն հասկանում, թե իրենց թուրք տերերին ինչպես են բացատրելու՝ իրենց կողմից զավթած ԱԺ-ում ինչպես են հայերը Արցախի դրոշը ծածանել։
Այս գերլարված դողդղոցը վկայում է։ Սրանք վախենում են բոլորից՝ թուրքից, ռուսից, միջազգային հանրությունից իսկ ամենակարևորը հայ հասարակությունից։
Բայց ճիշտ են անում, որ դողում են։ Գիտեք ինչ եք արել ու դրա համար անխուսափելի պատասխանատվության ժամը մոտ է։ Ընդդիմության Արցախ այցը Ձեր ամենաթեթև մղձավանջն է լինելու։
Ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը դեռ սկիզբն է։
Այսօրվա սրանց պահվածքը լավագույն ապացույցն է, որքան են ատում հայկականությունը, հայկական ազգային պետությունը։ Բա ո՞նց գնան Արցախ։ Իրենց դրա համար չեն վարձել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով