Եթե Կրեմլը պատերազմից հետո վերադարձրեց Վիկտոր Յանուկովիչին դա կարող է լինել նախադեպ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների համար.Վահան Բաբայան

 

Եթե Կրեմլը պատերազմից հետո վերադարձրեց Վիկտոր Յանուկովիչին դա կարող է լինել նախադեպ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների համար:Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը:

«2014թ ից հետո երկիրը լքած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ըստ շրջանարվող լուրերի այժմ Մինսկում է և նախապատրաստվում է ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը Զելենսկու փախուստից հետո:
Սա ունի նաև մեկնաբանություն և քանի որ արդեն ապացուցված է,որ Ուկրաինայում տեղի է ունեցել գունավոր հեղաշրջում և այն ծառայել է հակառուսական քաղաքականության համար,ինչի արդյունքում այդ երկիրը կորցրեց տարածքներ,անցավ քաոսի միջով,զոհեր,կործանված տնտեսություն,ինչը հանգեցրեց կործանարար պատերազմի և խայտառակ պարտության ուրեմն պետք է իշխանությունը վերադարձնել վերջին օրինական ընտրված իշխանությանը,որը չի եղել օտար ուժերի խամաճիկ:
Եթե սա տեղի ունեցավ ուրեմն պետք է փաստենք,որ 2018թ Հայաստանի փողոցից իշխանազավթման գործընթացից հետո ձևավորված կապիտուլյացիոն իշխանությունը պետք է ևս հեռանա(ինչում անկասկած կարող է լինել նաև Կրեմլի ցանկությունը) և իշխանությունը պետք է վերադարձվի վերջին օրինական ընտրված իշխանությանը`Սերժ Սարգսյանին»«-գրել  է   Բաբայանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով