ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Արցախի Խրամորթ գյուղ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մարտի 5-ին Արցախ այցի շրջանակում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազին, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին, այդ մասին ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ Գլխավոր դատախազությունում։ Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։

Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով