Խոշոր չափերի գողություն կատարողը կալանավորվել է .ԱՀ քննչական կոմիտե

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու՝ 2022թ մարտի 19-ին Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցում տեղակայված Ա.Գ-ին պատկանող մթերային խանութ մեխանիկական ներգործության միջոցով ապօրինի մուտք գործելու և խոշոր չափերի հասնող գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նախկինում մի քանի անգամ դատված, 1977թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի ժամանակավոր բնակիչ Վ.Ռ-ն, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով