Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադառնալ ելման դիրքեր, այլ նոր ագրեսիայի է գնում, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան.Տիգրան  Աբրահամյան

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադառնալ ելման դիրքեր, այլ նոր ագրեսիայի է գնում, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՊԲ փոխանցմամբ, մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ նաև «Bayraktar TB-2» տիպի:
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող:
Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով